Այսօր ասվեց, որ հայկական Armphone հեռախոսը վաճառքի կհանվի ապրիլին: «Լուրեր դժոխքիցը» փորձարկել է այն ու կիսվում տպավորություններով.
***
Հեռախոսն ունի 3G, 4G, GPRS, WIFI ու վայվայվայ:
Play market-ն աշխատում է առավոտվա 11-ից գիշերվա 8-ը ու ունի նիսյայի տետր:
Play market-ում հավելված գնելուց հեռախոսը հիշեցնում է, որ չմոռանաք պապայի սիգարեթը: Իսկ ծախսածի 50%-ն ավտոմատ փոխանցվում է Սաշիկին:
Error տալուց հեռախոսը գրում է «ներող, բռատս»: Բայց, առհասարակ, error չի տալիս, որովհետև ՀԱՅ հեռախոսը error չի տալիս:

 


Բարեգործական ամսագիր վաճառելու համար զանգողներին հեռախոսը պատասխանում է Գալուստ Սահակյանի կամ Շմայսի ցիտատներով:
Ֆիլհարմոնիկի փոխարեն սմս-ներ գալիս են փաբերից և«Փարվանա» ռեստորանից:
Նանարների համարների անունները մեկ հպումով փոխվում են STYOP XADAVIK անունով:

 


ֆեյսբուքյան հավելվածն ունի մեկ հպումով BAREV Gexeckuhi!, ESHUTYUN, ARA HLE HAMARD GRI AY TXAAA!!! EKEQ AXOTENQ!!, AMEN!! HERIQA NAXANDZEQ! քոմենթներն ուղարկելու հնարավորություն:
Զանգերում կա «Արարատը մեր լեռն ա»-ն: AndroiD 5.1915 Dashnak Dro տարբերակին ափդեյթ լինելուց հետո հասանելի է նաև թուրքի արյան գետի շառաչյունն ու «Gինի լիցը»՝ Մրոյի կատարմամբ:
էկրանին default դրված է Պուտինի նկարը:

 

Լուրեր դժոխքից