Ինչքա՞ն կարելի է հայկական սերիալներում զենքով մարդու գլխին պահելու դրվագներ նկարահանել ու ցույց տալ սպանություն օրը ցերեկով անկախ նրանից որտեղ է և ինչի համար:
Արդեն համատարած է դարձել ատրճանակ, սպանություն քիլլեր, մահափորձ ինքնասպանություն, սպանություն քցոցի , դավաճանություն և այլ նմանօրինակ էժանագին ու ցածրամակարդակ տեսարաններ նկարահանելը:
Եթե դրանցով փորձես հականալ միայն մի բան կարելի է հասկանալ, հայերս սիրում ենք նման բաներ ու ուզում ենք որ տեսնենք: Բայց արդյո՞ք այսպես է:
Հարցրեք մարդկանց կասեն շատ լավ բաներ կան, բայց այս վերը նշված դրվագներով ընդամենը պղտորվում է հայկական մոտեցումներն ու արժեքները:

 


Հարգելի ԱԱԾ կամ ազգային արժեքներով զբաղվող գրասենյակային խելոքներ, ինչ որ մեկը կասի արդյո՞ք սա ազգի բարոյականությունը, ռոմանտիզմը և արժեհամակարգը բարձրացնում է, թե՞ վնասում է ազգային ամեն տեսակի բարոյական և հոգեբանական ինքնուրույնության վրա: Միթե սա նորմալ է և չկա մի օրենք որով նման բաները կամ աննկատ արվեն, կամ էլ զսպեն լիովին:
Կողքից նայող ասում է այս ազգը մենակ պատրաստ է քցելու և սպանելու և բաժանումների և դավաճանությունների: Բավական է, մեկդ կանգնեք ու դադարեցրեք այս երևույթը:
Լավ հասկացանք կինո , թրաֆիկ, և այլն, բայց միթե՞ սա ազնիվ կերպն է նման բաներ ապահովելու:
Հիմա տեսեք երեխաները ոնց ալիք փոխեն անպայման ակամայից նման տեսարաններ օրվա մեջ կտեսնեն հայկական սերիալներից:

 


Եկեք մի բան անենք , որ այս ամենի փոխարեն ավելի լավ սցենարներ լինեն, քանի որ այդ մի քանի սերիաներով ամբողջ ազգի էյությունը վտանգում է:
Էլ չեմ խոսում լեքսիկոնի, ժառգոնի և ոչ հայկական շեշտադրումներով բառակապակցությունների մասին:
Հ.Գ. Ամենայն հավանականությամբ նման սերիալների սցենարիստները կամ նման խնդիրներ ունեն՝ ինչ ցուցադրվում է, կամ էլ ընտանիք հասկացողությունը իրենց համար ոչ խորքային է, ասեմ ավելին ազգային մոտեցում և գաղափարից շատ հեռու են: Չեմ ուզում անուններ նշել, բայց կան նաև ոմանք որ փորձում են ինչ որ բան անել, բայց ստացվում է նույնը:
Եկեք շտկենք քանի դեռ ուշ չէ:

 

Հովհաննես Յորդանյան