Էներգետիկ անվտանգության ապահովումը ցանկացած պետության առաջնային խնդիրներից է: Օրերս Ազգային ժողովը միաձայն ընդունել է գործադիրի ներկայացրած «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Օրենքի ընդունման արդյունքում սպասվում է, որ միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն և մաքուր, կանաչ տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրական մի շարք նոր հզորություններ: Մասնավորապես արևային էներգիայի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթևացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը' նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից:

 


Վերը նշվածի շնորհիվ կդիվերսիֆիկացվի ՀՀ տնտեսությունը' էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների ապահովման և նորագույն տեխնոլոգիաների կիրառման տեսակետից, և կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը:

 

Մարինա Ներսեսյան