Վարելն անիմաստ է, իսկ կառավարելը' իմաստուն: Հետևաբար վարում են, որովհետև չեն կարողանում կառավարել: Մինչդեռ պատիվն ու իրավունքը հաստատվում են բանականության, այլ ոչ թե զենքի միջոցով: §Բռունցքի իրավունքը¦ նույնքան անհեթեթ է, որքան, ասենք, կլոր քառակուսին կամ քառակուսի շրջանը: Որտեղ ստրկությունն օրինականացված է, այնտեղ չի կարող լինել մարդասիրական մշակույթ: Ով նսեմացնում է շրջապատողներին, նա երբեք ինքը մեծ չի լինի: Վտանգներով լի մարտիկի կյանքը հանուն արդար գործի ավելի լավ է ստրուկի հանգիստ, անիմաստ կյանքից: Բարի գործը, եթե այն իրոք բարի է, արժե ավելին, քան միլիոնավոր բարի բառերը: Բայց երբեմն բառը հենց գործն է, և այդ ժամանակ նա թանկ արժե: Չար մարդիկ երգ չունեն:

 


Ամեն տեսակ արտոնությունները ազատության ու արդարության գերեզմանն են: Հավասարությունը արդարության փորձաքարն է, իսկ միասին նրանք կազմում են ազատության էությունը: Որտեղ չկա արդարություն, չկա և ազատություն, իսկ որտեղ չկա ազատություն, չկա և արդարություն: Ով չի սկսում սկզբից, թող հույս չունենա առաջ շարժվելու:

 

 

Սիրարփի Մարգարյան