Ռուսաստանը Սիրիայում ավարտեց իր ռազմական աննախընթաց շքերթը։ Ակնառու կերպով ցուցադրեց իր ռազմական մկանները և որոշ չհասկացողների հասկացրեց ու նրանց նվիրական երազանքները արջի մորթին քերթելու մասով այդպես երազանք էլ կմնան և ինքը դեռ որ ունակ է սեփական մորթին սեփական մարմնի վրա պահելու հարցում։
Սիրիայի հարցով ով ինչ բողկ կերել է նա էլ թող որ լուծի մնացած պրոբլեմները։ Իսկ եթե էլի կսկսեք ձեր նախկին նեյնիմները նորից կգա որովհետև Սիրիայի երկու ռազմական հենակետերը դեռ որ մնում են իր ձեռքին։
ԱՄՆ-ը զբաղված է նախագահական ընտրություններով և ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ չունի։ Եվրոպան խեխտվում է իսլամ փախստականների հոսքից։ Թուրքիան քրդերի քոթակն է վայելում ու նրանց մատակարարած զոհերի թաղումներով է զբաղված։ Սաուդյան Արաբիան էլ գլխին է տալիս միլիարդավոր նավթադոլարները չստանալու դարդից մոլորված։
Այնպես որ մի որոշ ժամանակ աշխարհին ազատ շնչելու հնարավորություն է տրված։
Համլետ Աբրահամյան