Գյուղ կանգնի, գերան կկոտրի, կամ էլ, եթե դրանք գյուղի բեջուռաներն են, ապա պետության մեջքը կկոտրի։ Ինչո՞ւ են չինովնիկները և պաշտոնյաները մշտապես պնդում իրենց սխալ քայլերի արդյունավետությունը և արհամարհում հասարակական կարծիքը։ Նրանք շատ լավ հասկանում են, որ նույնիսկ մեկ հարցում իրենց սխալական դիրքերը զիջելու հետևանքները կարող են ճակատագրական լինել իրենց համար։ Չէ՞ որ վատատեսության քարոզչագծի իրենց երկարամյա գործունեությունը հանկարծ, մեկ ակնթարթում կարող է փոխարինվել ազգային ոգու զարթոնքով։ Որոշ կաշառակերների աներևակայելի, բայց անհաջող ջանքերը՝ ուղղված ալյուրի թունվորման հայտնի փորձերին, ժամանակավորապես հետաձգվեցին՝ կապված տվյալ թեմայի շուրջ զանգվածային գիտակցության արթնացման և ողջամիտ փաստարկների առկայության հետ։ Շնորհիվ ընդհամենը մի քանի պայքարող մասնագետների և իրենց ուժերին հավատացող քաղաքացիների, հաջողվեց կանխել մի ամբողջական բռնարարք։

 

Չնայած նմանատիպ հակամարդկային գործունեությունները վաղուց են առկա, անթիվ անհամար են, թաքնված և բացահայտ են, բայց բարի ցանկության և կամքի դեպքում հնարավոր է կանխել դրանցից յուրաքանչյուրը։ Ընդհամենը ամեն մի հարցի շուրջ հարկավոր է գոնե մեկ կամ երկու մասնագետի կամ էնտուզիաստի միավորում և հիմնախնդիրները շատ արագ կստանան լուծման իրենց հայեցակարգը։ Ցավոք սրտի այսօրվա դրությամբ պատկերը բոլորովին հակառակն է։

 

Դրամաշնորհներ են տրվում միայն այն ակտիվ զանգվածներին, ովքեր պատրաստ են աջակցելու այնպիսի հարցերում, որոնք խաթարում են պետության բնականոն ընթացքը, պառակտումներ են մտցնում միջպետական հարաբերություններում, ծաղրի են ենթարկում բարոյական նորմերը, քայքայում են ընտանիքի հիմքերը, անհասկանալի և ստորակարգ փոքրամասնությունների իրավունքն են պաշտպանում, ապատեղեկատվություն և բացահայտ տեղեկատվական աղբ են տարածում։ Եվ այս բոլորը արվում է հենց մեր ձեռքով՝ մեկիս ընկերը, մյուսի բարեկամը, երրորդի ծանոթը, չորրորդի ծնողը կամ երեխան… Վաղո՜ւց ժամանակն է դուրս գալու ինքնաոչնչացման կենդանական բնազդի տակից և փորձեր կատարելու մարդ դառնալու, պարոնայք դրամաշնորհագերիներ։

 

Արթուր Ալեքսանյան