Այն,ինչ անհայտի մեջ առավել իրական է,այն ինչում նա ինքն ավելի ինքն է,այն հնարավորն է,որ նրան պատմությունը ի հայտ է բերում անորոշակիորեն:
Ինքնակատարելագործման ձգտումը մարդկության տարիքին է:Մարդկանց միջև եղած տարբերությունները անընդգրկելի են,յուրաքանչյուր մարդ եզակի է:Յուրաքանչյուր մարդ ունի իրեն փոխելու իր մղումները, երբեք ուշ չէ սկսելը:Ինքնաճանաչման աքսիոմները:Սիրել իրեն,նշանակում է իր նկատմամբ լինել պահանջկոտ:

 


Չկա մարդ,որ ամենուր և միշտ կարողանա ինքն իրեն ղեկավարել,չկա և այնպիսին,որը երբեք իրեն չկարողանա իշխել:Մարդկանց հետ շփման ժամանակ իրենց տիրապետող,ամենավտանգավոր իրադրություններում սառնարյուն շատ մարդիկ ոչինչ չեն կարողանում անել,:Յուրահավաք և կազմակերպված մարդիկ հաճախ լինում են ջղային և ամաչկոտ:Մեկը իր նկատմամբ վերահսկումը կորցնում է հրապարակային ելույթի պահին,երկրորդը՝ քննության,երրորդը՝ միայն ինտիմ պահերին,չորրորդը՝ միայն մեկ մարդու հետ շփվելու ժամանակ:Մի խոսքով,յուրաքանչյուրն ունի նվազագույն և առավելագույն ինքնավերահսկման իր ոլորտը:Եվ հազիվ թե անհրաժեշտ լինի,որ մարդը միշտ միատեսակ իշխի իրեն:Ես չեմ կարող որոշել այդ չափանիշը,դա յուրաքանչյուրն ինքն է որոշում իր համար:Իսկ որպեսզի հասկանալ,թե ինչու մարդը մի դեպքում տիրապետում է իրեն,մի այլ դեպքում՝ ոչ,երբեմն հարկ է լինում վաղ մանկությունից ուսումնասիրել նրա ողջ կյանքը՝ հաշվի առնելով և՛ ժառանգականությունը,և՛ դաստիարակությունը:Կարելի է ինքդ քեզ վրա աշխատես,ինքդ քո մեջ շատ բանի հասնես,հաշվի առնելով.

 


1.Անհնար է իրեն փոխել ցանկացած ուղղությամբ,իրեն մշտապես չուսումնասիրելով:
2.Անհնար է ուսումնասիրել իրեն,չփորձելով իրեն փոխել:
3.Անհնար է ուսումնասիրել իրեն,միաժամանակ հավասար հետաքրքրությամբ ուրիշ մարդկանց ևս չուսումնասիրելով ՝ թեկուզ մի մարդու ևս,բայց ինչքան շատ,այնքան լավ:
4.Անհնար է մարդուն ուսումնասիրել սառնորեն. այդ ճանապարհով մարդը անճանաչելի է,ոորվհետև նրա բնույթը ուսումնասիրմանը դիմադրում է որպես բռնությանը. իրականում մարդուն կարելի է հասկանալ միայն նրան օգնելով:
5.Ոչ իրեն,ոչ էլ ուրիշին անհնար է ուսումնասիրել այլ կերպ,քան գործունեության և շփման մեջ:
6.Մարդուն ուսումնասիրելը և ինքնաուսումնասիրումը սկբունքորեն անավարտ է,քանի որ մարդը շատ դեպքերում անկռահելի փոփոխվող բաց համակարգ է,քան ուզածդ այլ արարած,մարդը «ԴԱՌՆՈՒՄ Է»,այլ ոչ թե «ԿԱ»;

 


Ինքդ քեզ ընդունիր,ինքդ քեզ սիրիր.բոլոր թերություններովդ հանդերձ,ոչնչից և ոչ ոքից անկախ ինքդ քեզ հետ լինելու իրավունքն առաջնահերթ է:Միայն այսպիսի վերաբերմունքի դեպքում միտք ունի աշխատելը ինքդ քեզ վրա. ապրիր,ինքնակատարելագործվիր:

 

 

Սիրարփի Մարգարյան