Մոտենում են ընտրությունները, դարձյալ լինելու են լարումներ ու հրապարակային քլնգոցներ, ես միայն մեկ բան եմ խնդրում ու հատկապես երիտասարդներից, հանկարծ իրար դեմ չլարվեք, ամեն ինչ կխոստանան ձեզ, ինչ ասես կխոստանան ու դա կանեն շատ լուրջ դեմքով, ընտրություններից հետո, սովորաբար, խոստացողները անհասանելի կդառնան, ամեն մեկդ նորից մնալու եք ձեր ընտանիքների հարցերը դժվար լուծողի դերում, մի դուրս եկեք իրար դեմ ու ամեն ասածի մի հավատացեք։
Կարծում եմ, որ բավական ժամանակ անցել է, որ այս ամենը հասկացած լինեինք, վերջում շահում են կուսակցությունների վերնախավերը, իսկ մնացածը հետո պետք է իրար երեսին պարզ ու ուղիղ նայեն։
Զոհրապ Եգանյան