Ասում են՝ ամեն նոր բան լավ մոռացված հինն է։ Վինտաժային հագուստի համար, սակայն, նույնն ասել չենք կարող։ Այս պարագայում մենք նորում արհեստականորեն փորձում ենք վերստեղծել հինը։ Վինտաժային է համարվում այն հագուստը, որը մենք հիշողությունից ջնջել ի զորու չենք։ Տարիներն անցնում են, փոխվում են նորաձևության միտումները, սակայն մենք նորից ու նորից վերադառնում ենք անցյալի մոտիվներին։

 

 

 

 

 

vintazhnyy-stil-photo-4

 

Պատահական չէ, որ “Vintage” բառը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է բարձրակարգ հին գինի։ Վինտաժ հասկացությունն ի հայտ է եկել 1970-ական թվականներին։ Երբ աշխարհում սկսեց զարգանալ թեթև արդյունաբերությունը, մարդկանց սկսեցին մատուցել միանման ու միօրինակ հագուստ։

 

1413976165_3 (1)

 

Այն, ճիշտ է, նորաձև էր, սակայն նախկինի պես այլևս չէր ընդգծում նրանց անհատականությունը։ Հնարամիտ էսթետները գտան խնդրի լուծումը։ Լոնդոնում նրանք բացեցին Biba բուտիքը, որտեղ վաճառքի հանվեց 1930-ական թվականների ոճով ու շեշտադրմամբ հագուստ։

Շարունակությունը՝  այստեղ: