Հայաստանի սահմանամերձ համայնքները բազմաթիվ խնդիրներ ունեն։ Խնդիրներ, որոնք պետությունն ի վիճակի չէ լուծել ամբողջությամբ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ Եվրոպայի Պահպանողականների եւ Ռեֆորմիստների դաշինքի աջակցությամբ, շարունակում է ամենախոցելի սոցիալական խմբերի համար սոցիալական ծրագրերի իրականացումը։ Բնականաբար, առաջնային համարելով Հայաստանի սահմանամերձ համայնքները, որոնք գրեթե ամեն օր ադրբեջանական դիրքերից կրակահերթերի թիրախում են։
Այս անգամ «Բարգավաճ Հայաստանը» ընտրեց Տավուշի մարզի սահմանամերձ Հաղթանակ գյուղի մանկապարտեզը, որի ամբողջական վերանորոգման ավարտի համար մնացել էր միայն մանկապարտեզի խոհանոցի վերանորոգումն ու կահավորումը։
Եվրոպայի Պահպանողականների եւ Ռեֆորմիստների դաշինքի աջակցությամբ այսօր արդեն սահմանամերձ Հաղթանակ գյուղի երեխաները կարող են այցելել լիովին վերանորոգված մանկապարտեզ, որն ունի նաեւ կոկիկ վերանորոգված եւ կահավորված խոհանոց։
Ինչպես մեզ հեզ զրույցում նշեց ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը, կուսակցությունը շարունակելու է սոցիալական ծրագրեր իրականացնել ամենախոցելի խավերի համար՝ հատկապես թիրախ ընտրելով սահմանամերձ բնակավայրերը։
Վանիկ Էլիզբարյան