Իրականում ՀՀ Ազգային ժողովում ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստը լավագույնս օգտագործվեց մեր երկրի, Արցախյան հիմնախնդրի ու մեր տարածաշրջանի համար շատ կարևոր մեսիջներ ուղարկելու նպատակով' ինչպես Ռուսաստանի Դաշնությանն, այնպես էլ ՀԱՊԿ անդամ մյուս պետություններին:
Ու ամենակարևորը' ի պատիվ մեր խորհրդարանական պատվիրակության անդամների, Հայաստանը հանդես եկավ հավասարը հավասարի կարգավիճակով ու դիրքից: Ավելին' Ռուսաստանի ականջը շոյելու փոխարեն, նաև հնչեցին այսպիսի մտքեր. «Մենք հանցագործություն ենք համարում Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռազմական ուղղաթիռի կործանումը, ինչպես որ հանցագործություն ենք համարում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը»: Ասածս ինչ է'արտաքին քաղաքականության մեջ հենց այսպիսին եմ ուզում տեսնել Հայաստանը:
Հ.Գ.- ՀԱՊԿ ԽՎ անդամ պետությունների ներկայացուցիչները տպավորված էին հայաստանյան ընդունելությունից, կարծում եմ' սա ևս շատ կարևոր էր, որ ՀԱՊԿ-ը մի հատ սթափվի ու հասկանա, որ, իրոք, պետք է հաշվի առնի ՀՀ փորձը, այդ թվում' խորհրդարանական' անվտանգության ապահովման հարցում: Ի դեպ, վերջին միտքն արդեն հասկացել են, որովհետև սա ես չեմ ասում, այլ Նարիշկինն անկեղծացավ' նիստի ավարտին:
Հրանտ Սաֆարյան