Արևմուտքում լրջորեն անհանգստացած են Ադրբեջանի ճակատագրով, քանի որ միայն նավթային փողերի վրա կառուցված տնտեսությամբ երկիրը նավթի գնի կտրուկ անկման պատճառով կարող է կանգնել կործանման վտանգի առաջ: Երեկ NPR (National Public Radio) հեռուստաալիքով պատրաստվել է հաղորդում, որտեղ խոսվել է Ադրբեջանում ստեղծված իրավիճակի մասին: Մասնավորապես ասվում է. «Առաջին եվրոպական խաղերի կազմակերպիչ այս երկիրը դրա կազմակերպման վրա ծախսեց 1 միլիարդ 200 միլիոն դոլլար: Այնուամենայնիվ, այսօր, ըստ Հաագայի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան Սիյբրեն դե Յոնգի, մուսուլմանական այս երկրի կայունությունը վտանգված է: Գործազրկությունն աճում է, երկրի տնտեսությունը հետ է մնում, իսկ ջիհադ քարոզող կազմակերպությունները այս երկրի երիտասարդներին կարողանում են հեշտորեն հավաքագրել և նրանց միջոցով համալրել ծայրահեղականների շարքերը»:

 


Հաղորդման մեջ խոսվում է նաև նրանից, որ Ադրբեջանի եկամուտների 75 %-ը ձևավորվում է նավթի և գազի արտահանումից, իսկ երկրում կոռուպցիան հասնում է աննկարագրելի չափերի:
Հաղորդման մեջ քննարկվում է Ադրբեջանին վարկ տրամադրելու անհրաժեշտությունը, բայց և անհնարինությունը, որը պայմանավորված է այս երկրի ունացած վատ հեղինակությամբ (մարդու իրավունքների ոտնահարում, իշխանության մեջ քրեական տարրի գերակշռում, կոռուպցիայի բարձր մակարդակ):

 

Արտյոմ Տոնոյան