Վերջին ժամանակներս շատ է խոսվում Վրաստանի՝ Թուրքիայից ու Ադրբեջանից ունեցած ահռելի կախվածության, դրա վտանգավորության մասին և, որ սրա հիմքերը դրել է Սաակաշվիլին: Ցավոք , այս ամենն իրականություն է: Միևնույն ժամանակ շեշտվում է, որ իբր պաշտոնական Թբիլիսին փորձում է այդ կախվածությունը թուլացնել, սակայն դա հեշտ չէ, հիմքերը շատ խորն են և այլն: Այո, իսկապես հիմքերը շատ խորն են: Բայց արդյո՞ք իրական է և ճիշտ Վրաստանի իշխանություններին ներկայացնել զոհի կարգավիճակում և արդարացնել՝ ակամայից միգուցե ցանկությունն իրականության տեղ ընկալելով:

 

Արդյո՞ք Վրաստանի իշխանություննեը Թուրքիայի ազդեցությունը նույնպես համարում են վտանգավոր և ավելին, իրական քայլեր են ձեռնարկում ադրբեջանա-թուրքական տանդեմից կախվածությունը թուլացնելու ուղղությամբ: Խիստ կասկածելի է: Այնուամենայնիվ, Վրաստանի այլևս ոչ նոր իշխանությունները բավարար ժամանակ ունեին վերանայելու իրենց դիրքորոշումը: Բայց դա տեղի չունեցավ: Գազպրոմից լրացուցիչ գազ ներկրելու ցանկությունն, օրինակ, ըստ երևույթին ոչ այլ ինչ էր, եթե ոչ տնտեսական մանիպուլյացիա ադրբեջանական գազի գինը նվազեցնելու և, Սոկար նավթային ընկերությունում Սաակաշվիլու կնոջը պատկանող բաժնետոմսերին կամ դրա մի մասին տիրելու համար: Պետք է փաստել. Սաակաշվիլու նախաձեռնած և Հայաստանը շրջանցող գրեթե բոլոր նախագծերն այսօր ավարտին են հասցվում մեծ ոգևորությամբ:

 


Վրաստանի կողմից Թուքիայի ահռելի և այևս վտանգավոր դարձած ազդեցությունից դուրս գալու առարկայական ցանկություն չի նշմարվում: Ցավոք:

 

Արտյուշ Գրիգորյան