Այսօր տեղեկացա, որ Հայաստանում թմրամոլությունը երիտասարդության շրջանում արդեն անցել է վտանգավորության կարմիր գիծը: Մանավանդ երիտասարդության շրջանում լայն տարածում է գտել: Մասնագետների հետ զրույցից պարզեցինք, որ ամենավտանգավոր թմրանյութերը, որոնք վերջին շրջանում Հայաստանում լայն տարածում են գտել երիտասարդների շրջանում «Սփայս» և «Կրոկոդիլ» տեսակի թմրանյութերն են:

 

«Սփայս» տեսակի թմրանյութեր օգտագործողների մոտ հոգեկան շեղումներ են առաջանում, իսկ «Կրոկոդիլ» տեսակի թմրանյութն էլ ամբողջովին քայքայում է օրգանիզմը՝ առաջացնելով անգամ փտախտ: Բարոյախրատական ճառեր չեմ ուզում կարդալ, ուղղակի կցանկանայի, որ մեր երիտասարդությունը հնարավորինս առողջ ապրելակերպով ապրի՝ չվտանգելով նաև հետագա սերունդների առողջությունը:

 

 

Անինա Հովհաննիսյան