Հրաշալի, ֆանտաստիկ նորություն. Բրիտանական Sky News-ը հաղորդում է, որ ձեռք է բերել և Բրիտանական իշխանություններին է փոխանցել Իսլամական պետության ներքին ռազմական ոստիկանության ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԼՈՒՐՋ փաստաթղթեր պարունակող կրիչ, որոնց թվում՝ նաև 51 երկրների քաղաքացիներ հանդիսացող ԻՍԻՍ-ի 22 ՀԱԶԱՐ զինվորների անհատական տվյալները, իսկական անուններով, կենսագրություններով, կոնտակտային հեռախոսներով, հասցեներով, նախկին ջիհադիստական կենսագրության մանրամասներով, ԻՍԻՍ-ի համար իրենց հավաքագրողի ու ֆինանսավորողի տվյալներով, նաև ինքնասպան-ահաբեկիչի պատրաստություն անցած և առաջիկայում մահապարտ ահաբեկչություն կատարել պատրաստվողների միավորման անդամների անհատական տվյալները, որոնց թվում կան նաև Արևմտյան Եվրոպայի ու Ամերիկայի քաղաքացիներ...

 


Sky News-ի միջոցով Բրիտանական իշխանություններին է փոխանցվել նաև ԻՍԻՍ-ին անդամագրվելու պահին նրանց լրացրած ու կենսագրական տվյալները բացահայտող 23 հարց պարունակող հարցաշարի ամբողջական տվյալները...
«Իսլամական պետությունը», կարելի է ասել, իր գոյության ընթացքում ամենածանրագույն հարվածի տակ է...

 

Նաիրի Բադալյան