Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում հասարակության գրեթե բոլոր շերտերում ակտիվ քննարկումների առիթ էր դարձել ԵԱՏՄ երկրներից ներկրվող տրանսպորտային միջոցների համար գանձվող ԱԱՀ-ի հարցը: Օրեր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատկան մարմիններին հանձնարարել էր մշակել հարցի լուծման ռացիոնալ ու շուտափույթ լուծում:

 


Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ ընդունվել է նախագիծ, որը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ:

 

Խնդիրն այն է, որ ԵՏՄ-ն հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների և կապիտալի ազատ տեղաշարժ: Նշված սկզբունքն ամրագրված է նաև ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում:
Հարկ է նշել նաև, որ վերը նշված մոտեցումն ամբողջովին համընկնում է կառավարության մոտեցումներին:

 

Մարինա Ներսեսյան