Հայաստանի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ի շուրջ 344 հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում տեղադրվել են ինտերնետ հասանելիության անլար սարքեր:
Ծրագրի իրականացումը հնարավորություն է տալիս անվճար ինտերնետով ապահովել տեղի բնակչությանը: Եթե առաջին տարվա համար վճարումները կատարելու է տեղադրող ընկերությունը, ապա սարքավորումների անխափան աշխատանքի հետագա տարիների ծախսերը հոգալու են տեղական ինքնակառավարման մարմինները, այդպիսով զերծ պահելով բնակչությանը որևէ այլ ծախսերից:
Անլար սարքավորումների տեղադրման և մնացած գործընթացը իրականացնելու համար նախատեսված գույքը գնելու և համայնքներին նվիրաբերելու վերաբերյալ համաձայնությունը գործադիր մարմինը արդեն տվել է: Մնում է, որ ամեն ինչ իրականացվի բարեխղճորեն և ծառայի ի շահ տեղի բնակչությանը:
Վլադ Կարախանյան