Մի քանի օր առաջ համացանցում՝ իբրև պատահական, տեսանյութ տարածվեց, որի վերնագիրն էր ՝ Շտապ։ Ծեծել են Կիսաբաց լուսամուտների Հրաչ Մուրադյանին: Տեսանյութի մեջ Հրաչը խորհուրդ է տալիս / չեմ ուզում ասեմ սպառնում է / , որ ոչ մեկ համացանցում նյութ չտեղադրի տեղի ունեցածի մասին, մի հեռախոսի ինֆորմացիա էլ ջնջել է տալիս: Բայց, հաղորդման արդեն մոնտաժված տարբերակում, նրանք թողնում են այդ կռվի մասերը և մինչ հաղորդումը ոչ մի մեկնաբանություն չեն տալիս, պատճառաբանելով, որ կնայեք , կտեսնեք, այդպիսով ապահովելով ավելի շատ դիտում հաղորդման համար:
Եթե «Կիսաբաց լուսամուտներ»-ի անձնակազմին պետք չէր , որ կռվի մասին լուրերը տարածվեին , նրանք հաստատ մոնտաժի միջոցով կարող էին հանել էտ մասը: Բայց, ինչպես մոնտաժված տարբերակում և իբրև թաքուն նկարված տեսանյութերը նկարված են նույն ռակուռսից , որտեղ որ տեղադրված է հաղորդումը նկարող տեսախցիկներից մեկը, որտեղ հանդիսատես չի նստում: Բայց ասեմ , որ PR քայլը լավ էր մտածված, հաստատ էտ հաղորդման դիտումները ավելի շատ կլինեն , քան մնացած հաղորդումները:
Աշոտ Ասատրյան