էս էլ ասեմ ու վսյո:
Եվրատեսիլյան մեր երգի մասին արտասահմանցիների կոմմենթները ու մեր գրավելիք տեղի մասին կանխատեսումները էլ ինձ չեն ուրախացնում. դա ստանդարտ ու շարունակական բնույթ են կրում ու ոչ մի իրական գնահատական: Նախորդ Եվրատեսիլի վերաբերյալ էլ էին ասում, որ մենք առաջին տեղից «5 ենք պակաս», բայց ունենք այն ինչ ունենք, դրանից առաջ էլ ասում էին, որ էսի լավնա ու լավագույն եռյակում կլինենք ու էլի տենց էլ ոչ մի բան... Ես դեռ չեմ հիշում մի դեպք , երբ Եվրատեսիլյան կանխատեսումներում մենք մեր «ուրույն» ու հաղթանակած դերը չունենանք, բայց վերջում բավարարվում ենք «բարոյական հաղթանակով»:

 


Իսկ ինչ վերաբերվում է կոմմենթներին, ապա դրանք էլ ուղղակի հատուկետ մարդկանց կարծիքներն են, քանի որ միշտ լավ կոմմենթներ են լինում, բայց տենց էլ մեզ աչոկ չի լինում, իսկ կոմմենթներից ոգևորվում ենք, քանի որ սահմանապակվում ենք մեր երգի վերաբերյալ կարծիքներով՝ չհետևելով այլ երկրների ներկայացուցիչների երգի վերաբերյալ կարծիքներով:

 


Այնպես, որ էս անգամ մինչև համերգի օրը ու մինչև մեր տեղի մասին ինֆորմացիան չիմանանք, արժե ռիսկի չդիմել ու չհավատալ կանխատեսումներին:

 

Անկախ Հայաստան