Դու ինձնից ավելի հեշտ ու բարձր ես թռչում <<տիեզերքի հուրհրացող պատնեշի>> վրայով,իմ թև՜ավոր Ընկեր:Բայց,այնուամենայնիվ,ես գրում եմ և պիտի գրեմ քեզ առավելաբար հանուն ինձ,քան թե՞ Քեզ:Ճրագն անընդմեջ լույսի ճառագայթների փունջը գցում է Փրկչի Երեսին:Հիմա աշնանային ուշ գիշեր է:Պատուհանի տակ ձյուն է նստել:Ամեն ինչ քարացել է նույնիսկ գիշերային թխթխկոց չես լսի:Միայն ես եմ թափառում այստեղ իմ խցում,և ինձ թվում է,որ ես վաղուց արդեն մահացել եմ:Այս անփույթ ու անբովանդակ տողերում է իմ կապը կյանքի հետ:Եթե ես դեռ իսպառ չեմ մահացել,ապա միայն Քեզ հետ զրուցելով է,միմիայն Քեզնով,իմ մեղմաշու՜նչ Պահապան,ում մասին միտքն անգամ մաքրագործում և բարձրացնում է ինձ:Կարո՞ղ եմ արդյոք չգրել Քեզ իմ մտքերը:Չէ որ ես հույս ունեմ,որ գուցե դու ինչ-որ չափով կլսես ինձ այս նամակների միջոցով,և այդժամ իմ մեջ կծորա նաև խաղաղ հաշտեցման,մաքրության և հավատքի շիթը:Հավատքի....

 


Հենց հավատքի մեջ ես ինձ համար անսպասելիորեն գտա փնտրածիս առաջին ակնարկը:Ինչպես լինում է փետրվարին,պայծառ-պայծառ ժպիտով ժպտում է թմրած արեգակը,փչում է մեղմ հովը,թեև գարունը դեռ հեռու է,բայց...բնությունը երազի միջով դիմավորում է տարվա առավոտը,ինչ-որ գարնանային բույր կա:
Այդպես է նաև աղոթքի մեջ:Հանուն Ճշմարտության սիրո՝ ինքս ինձ վրա ճիգ գործադրելով՝ անձնական,կենդանի շփման մեջ մտա Ճշմարտության հետ:Ես հրաժարվեցի ինքս ինձնից և դրանով իսկ խախտեցի նույնականության ցածրագույն օրենքը,քանի որ մերկ <<Ես>>-ը դադարեց լինելուց:Հայտնվեց <<Ես>>-ի ինչ-որ զորացում,սակայն բոլորովին նոր իմաստով:Այն <<Ես>>-ը,որն ապացույցներ էր պահանջում,սկսեց անորոշ կերպով ընկալել այդ ապացույցը,սկսեց զգալ,որ կլինի ապացույց:Վիճակս,չգիտես ինչու, փափուկ մոմի վերածված մարմին էր հիշեցնում,որի բոլոր երակները լցված են կաթով. չէ որ հենց այդպես է լինում երկրպագությամբ արված երակը աղոթքներից հետո:

 


Եթե Աստված կա (իսկ ես այլևս չէի տարակուսում),ապա Նա անհրաժեշտաբար բացարձակ սեր է:Սակայն սերն Աստծո նշանակ չէ:Աստված բացարձակ սեր չէր լինի,եթե լիներ միայն ուրիշի,պայմանականի,ապականացուի,աշխարհի հանդեպ դեր:Չէ որ այդ դեպքում Աստծո սերը կախված կլիներ պայմանական գոյից և հետևաբար ինքնին պատահական կլիներ:Աստված բացարձակ էակ է,քանի որ Նա սիրո էութենական գործընթաց է,գործընթաց-էություն է:Աստված կամ Ճշմարտությունը ոչ միայն սեր ունի,այլև առաջին հերթին, <<Աստված սեր է>>,այսինքն ՝ սերը Աստծո էությունն է,Նրա սեփական բնությունը,այլ ոչ թե միայն Նրան հատուկ նախախնամական վերաբերմունքը:Այլ խոսքերով՝ <<Աստված սեր է>>, այլ ոչ թե միայն <<Սիրող>>,թեկուզ և <<կատարելապես>>:

 


<<Հավատա Ճշմատրությանը,հուսա Ճշմարտությանը,սիրիր Ճշմարտությանը>>,ահա ճշմատրության ձայնը:
Միայ գիրքն Աբրահամի մասին ասում է. <<Հավատաց Աբրահամն Աստծուն,և այդ որպես արդարություն համարվեց նրա համար>>.ենթարկվեց Անտեսանելի Ճշմարտության խորհրդավոր կանչին.<<Հավատով է,որ Աբրահամը,երբ կանչվեց,հանզանդվեց և գնաց այն տեղը,որը ստանալու էր որպես ժառանգություն.ելավ գնաց. և չգիտեր՝ ուր էր գնում:Հավատով նա պանդուխտ դարձավ ավետյաց երկրում,ինչպես օտարության մեջ:<<Ինչպես Աբրահամը,այնպես էլ մյուս արդարները>>:

 

<<Քանցի եթե այն երկիրը հիշեին,որտեղից ելան,ապա վերադառնալու ժամանակ ունեին,բայց ավելի ազնվական էին ցանկանում,այսինքն է երկնավորը:Արդարները ինքնամոռաց
ձգտում էին <<Անտեսանելիին>>,այսինքն իրենց չտրված երկնքին,և Երկինքը ընդունեց նրանց:
Ճշմարտության էական ճանաչողությունը,այսինքն ՝ Ճշմարտությանը հաղորդ դառնալը,իրական մուտք է Աստվածային Եռամիասնության խորքերը,այլ ոչ թե միայն գաղափարական հպում է Նրա արտաքին ձևին:Այդ պատճառով ճշմարիտ ճանաչողությունը՝ Ճշմարտության ճանաչողությունը,հնարավոր է միայն մարդու գոյափոխության,նրա աստվածացման,սիրո՝ որպես Աստվածային էության միատեղման միջոցով. ով Աստծո հետ չէ,չի ճանաչում Աստծուն:
Պավել Ֆլորենսկի