Տոնի առիթով մի քիչ առաջ մի բանաստեղծություն էի դրել՝ «Տաղ ձոնված իմ սիրելուն»- հետո հանեցի: Մի քիչ տխրություն կար: Իմ հերոսուհին հեռու է: Բայց օրն էնքան պայծառ է: Ու էս արևոտ ժամին ուզեցա մի ապրող խորհրդանիշ-կին կերպար տեսնել, որ մաքրում է մեր կյանքը:Բարձրացնում է մեզ: Այդպիսի հայուհիներ շատ կան - մեր մայրերը: Նաև վեհ ու ականավոր հայ կանայք - գիտեք մի քանի անուն:

 


Բայց չնեղանաք: Մի օտարուհու անուն է այրում այս օրերին իմ սիրտը: Մի անընկճելի անուն: Մի մանկորեն բաց ու հերոսական հայացք: Մի անձնվեր, հայրենապաշտ ու ազատաբաղձ սիրտ: Նադեժդա Սավչենկո: Եթե մի վայրկյան քեզ տեսնեի՝ կասեի՝ «Պահպանիր կյանքդ: Չկա մի զոհասեղան, որ բարձր լինի ՔՈ ԿՅԱՆՔԻՑ»:
Շնորհավորում եմ տոնդ, Նադեժդա Սավչենկո: Հայաստանի բարձր լեռներից քեզ արև, ազատություն ու հաղթանակ եմ բերում:

 


ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ
8 մարտի 2016թ.