1912 թ. ամբողջ աշխարհում հայությունը տոնում էր հայ գրերի գյուտի 1500 եւ հայկական տպագրության 400-ամյակը: Թիֆլիսում նախապես կազմվել էր հոբելյանական հանձնաժողով, որի անդամներից էր Լեոն (Առաքել Գրիգորի Բաբախանյան): Հանձնաժողովի հանձնարարությամբ էլ նա գրեց «Հայ գրքի տոնը» աշխատությունը, որը նույն թվին հրապարակվեց Թիֆլիսում: Մինչ գրքի լույս ընծայումը, խոսելով այդ իրադարձությունների մասին, անվանի հայ պատմաբանը գրում է. «Մեր հայտնի բանասերներից մեկը՝ Էջմիածնի միաբանության անդամ դպիր Գալուստ Տեր-Մկրտչյանը Հորիզոնի 121 եւ 122 համարներում հրատարակեց մի ուսումնասիրություն, որտեղ հարգելի գիտնականը ապացուցում է, թե սխալ է 405 թ. մեսրոպյան տառերի գյուտի ժամանակ համարելը:

 

Այդ թվին Դանիելյան նշանագրերը բերվեցին Հայաստան, դպրոցներ բացվեցին, բայց երկու տարվա փորձերից հետո, ասել է 407-ին, Մեսրոպն ու Սահակը տեսան, որ պետք է ուրիշ ճար գտնել: Գալուստ Տեր-Մկրտչյանը ցույց է տալիս, որ Մաշտոցը Միջագետք ճանապարհորդեց 412-ից ոչ առաջ: Այսպիսով, ներկա 1912 թվականը, մենք կարող ենք համարել եւ այնպիսի մի տարի, որ ցույց է տալիս, թե 1500 տարի առաջ Մեսրոպը կամ գտել էր հայերեն տառերը, կամ աշխատում էր նրանց վրա: Տեր-Մկրտչյանի բանասիրական հմտությունը այսօր մեզ ասում է, որ սխալված չենք լինի, եթե այս միեւնույն տարում միացնենք հայ տառերի 1500-ամյակը եւ հայ տպագրության 400-ամյակը»:

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ