Ես որ ասում եմ Ռուսաստանը աննորմալ պետություն է, որի քաղաքական վերնախավի վարքը շիզոֆրենիայով տառապող հոգեկան հիվանդի վարք է հիշեցնում, ինձ ոմանք ասում են սենց չի նենց ա։
Ուրեմն առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող բաներ են, բայց խոսելու ենք Եվրոտեսիլի, Ստալինի ու ռուսական մեդիաների մասին, որովհետև իրականում սրանք լրիվ փոխկապակցված բաներ էր պազվում է։
Ուրեմն, էս արդեն երկու ամիս ա, ռուսական մեդիա դաշտում, այդ թվում նաև կիսելյովականության կողմից ակտիվորեն քննարկվում է Եվրոտեսիլ 2016-ի Ուկրաինայի երգի ու կատարողի ընտրությունը։ Ոմն Ջամալա, ով ղրիմյան թաթար է, կատարելու է «1944» երգը, որը նվիրված է ղրիմյան թաթարների դեպորտացիային (ի դեպ, միանգամայն ճիշտ ու արդարացի որոշում) ու երգն արդեն հաստատվել է (փաստորեն թուրքերին կարելի էր քաղաքական ակնարկներ անել, իսկ մեզ՝ ոչ)։ Ռուսները մատնացույց են անում, թե ինչ կեղծ ու երեսպաշտ են եվրոպացիները ու ասում են, որ քաղաքական հարցերի չի կարելի մտցնել երգի մրցույթ և միևնույն ժամանակ շատ զգուշավոր պաշտպանում են պատմական այն իրադարձությունը։
Անցանք առաջ․ ամսի 5-ին Ստալինի մահվան տարելիցն էր։ Հազարավոր սովորական քաղաքացիներ այս տարի ծաղիկների սարեր բերեցին Կոբայի հուշարձանի մոտ։ Այստեղ առավել ուշագրավն այն է, որ այս իրադարձությունների ֆոնին, երկու կարկառուն ներկայացուցիչ՝ ռուսական քաղաքական էլիտայից, այնպիսի հայտարարություններ արեցին Ստալինի, մասին, որոնց հռետորաբանությունը անգամ ՆԱցիստական Գերմանիայի քարոզչական թռուցիկների հռետորաբանությանն է գերազանցում։ Խոսքը Ռուսաստանի Մշակույթի նախարար Մեդինսկու ու ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի է։
Ու այս մառազմները, որ Ստալինը 110 միլիոն մարդ է սպանել (արա, ո՞նց, մի հատ էդ թիվը պատկերացրեք էլի, ո՞նց) ու ինքը չուծ լի նե ավելի վատ տղա էր, քան Հիտլերը, պատրաստակամության ու սիրահոժար ավելի են տարածում Ռուսաստանի առաջատար լրատվամիջոցներն ու այլ մեդիա ռեսուրսները։ Ու սա այն բանի ֆոնին, որ ժողովուրդըը ծաղիկ է դնում, իսկ Ելցինի արձանի վրա ներկ են շփում ու նույն ռեսուրսները ջանասիրաբար քլնգում են Ջամալայի երգն ու Ղրիմի թաթարներին և ավելացնում, որ իրենց արարքների համար իրենց հասնում էր այդ դեպորտացիան։
Ես չեմ, դուք եք, ասեք, թե ինչ է սա, եթե ոչ աշխարհաքաղաքական շիզոֆրենիա։
Կոնստանտին Տեր-Նակալյան