Վանի հայուհիները' բուրդ սանրելիս... 1910-ականների սկզբի այս լուսանկարում պատկերված են տան բակում բուրդ սանրող վանեցի հայուհիները: Բուրդը նախ լվանում էին, չորացնում, հետո հատուկ փայտյա դազգահների մի կողմի վրա ամրացված երկաթյա կրկնակի սանրներով բուրդը սանրում (գզում) էին' նախապատրաստելով այն ճախարակով մանելու համար: Այդ փայտյա դազգահները դրվում էին ոտքերի տակ' ինչպես և ցուցադրում են նշված գործընթացը կանայք այս նկարում:
Ռուբեն Շուխյան