Գաղտնիք չէ, որ արտաքին առևրի ցուցանիշները ուղիղ կապ ունեն տնտեսության զարգացման և կայունացման հետ: Հատկապես արտահանումից կախված է հանրապետություն մտնող արտարժույթի զգալի մասը:
Հատկանշական է, որ այս տարվա մեկնարկին ըստ ԱՎԾ տվյալների նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանումն աճել է 5,6 տոկոսով' կազմելով 89 մլն դոլար, իսկ ահա ներմուծումը նվազել 22,2 տոկոսով և կազմել 153 մլն դոլար:
Վերը նշվածը փաստում է այն մասին, որ կառավարության ձեռք առնված միջոցները տալիս են իրենց արդյունքը, քանի որ վերջին շրջանում հաճախակի են դարձել բիզնեսին աջակցության ծրագրերը:
Տնտեսական անկյուն