Այսօր պետֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի դաս-համերգը, որը վարեց նվագախմբի գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանը:
Համերգը տեղի ունեցավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Դպրոցականի ֆիլհարմոնիա ծրագրի շրջանակներում:

 


Դպրոցականի ֆիլհարմոնիայի առաքելությունն է՝ խթանել պատանի սերունդների գեղագիտական դաստիարակությունը, նրանց սիրելի ու հասանելի դարձնել դասական և ազգային երաժշտության անկրկնելի գանձարանը:

 


Կազմակերպվող դաս-համերգների ընթացքում հայտնի երաժիշտները, երաժշտագետները, երգահանները դպրոցահասակ երեխաներին ներկայանում են իբրև բանախոսներ, ներկայացնում ազգային նվագարանները, երաժշտական գործիքները, դրանց ծագումնաբանությունն ու ողջ պատմությունը:

 

 

Նելլի Ավետիսյան