Գարնան հետ մեկտեղ ՀՀ-ում մեկնարկել է նաև գյուղատնտեսական տարին: Տարվա ճիշտ մեկնարկից կախված է ընդհանուր տարվա արդյունքը:
Տարվա մեկնարկը առանց խոչընդոտների սկսելու և գյուղացիական տնտեսությունների հոգսը թեթևացնելու համար կառավարությունը օրերս որոշում է կայացրել այս տարի նույնպես գյուղացիներին շուկայականից ցածր պարարտանյութ, դիզվառելիք և սերմացու տրամադրելու մասին:
Հարկ է նշել նաև, որ Արարատի մարզին այս տարի արդեն իսկ տրամադրվել է 3840 տ ազոտական, 132 տ կալյումական, 151 տ ֆոսֆորական պարարտանյութ, 320 տ դիզելային վառելիք, 4 տ 256 կգ առվույտի սերմ, 61 տ գարու սերմացու: Արդեն սկսվել են ներկրման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, արդեն մարզ է ներկրվել է 800 տոննա պարարտանյութ:
Օգնության իրական չափը պատկերացնելու համար հարկ է նշել, որ ազոտական պարարտանյութի մեկ պարկն արժե 6000 դրամ (50 կգ), ֆոսֆորական և կալիումական պարարտանյութի մեկ պարկը' 7000ական դրամ (50կգ), դիզելային վառելանյութի մեկ լիտրը' 280 դրամ, առվույտի սերմի 1 կգը' 1500 դրամ, գարու սերմացուի 1 կգը' 130 դրամ:
Արմեն Վարդանյան