Սպառողների պաշտպանվածության մակարդակը կբարձրանա
Հայաստանում հնարավորինս կատարելագործվում է սպառողների պաշտպանվածությունը:
Եթե նախկինում հնարավորություն էր ստեղծվում հետ վերադարձնել ոչ պարենային որակյալ ապրանքը գնելուց 14 օրվա ընթացքում, ապա այժմ առաջարկվում է նույն մեխանիզմը կիրառել նաև էլեկտրոնային առևտրի վրա։
Գործընթացը հնարավոր է իրականացնել իհարկե, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանվել են սպառողական որակները և կան ապացույցներ, որ այն գնել են հենց այդ վաճառողից։
Այսօրինակ մեխանիզմի կիրառումը հավասարության նշան է դնում թե էլեկտրոնային և թե ոչ էլեկտրոնային առևտրի միջև: Երկու դեպքում էլ սպառողների պաշտպանվածության մակարդակը բարձրանում է:
Տիգրանուհի Դավթյան