2016-ի առաջին ամսում նկատվել է արտահանման ծավալների աճ: Ընդհանուր առմամաբ տնտեսության տարբեր ոլորտների թվում աճ է գրանցվել մշակող արդյունաբերության մեջ։
Խոսքը գնում է ծխախոտի, պատրաստի մետաղական արտադրատեսակների, խմիչքների, կաշվի և կաշվե արտադրատեսակների, դեղագործական ապրանքների արտադրությունների մասին։ Հատկանշական է, որ աճ է գրանցվել ինչպես ԱՊՀ, այնպես էլ այլ երկրների շուկաներ։ Դրան զուգահեռ ընդլայնվել է արտահանման աշխարհագրությունը, ինչն էլ կարևոր գործոն է հիմնական գործընկեր որոշ երկրների շուկաներում ծագած դժվարությունների պայմաններում։

 


Արտահանման դիվերսիֆիկացման համար վերջին շրջանում կառավարությունը ոչ միայն փորձեր է անում տարբեր ճանապարհներով օժանդակելու արտահանող ընկերություններին, այլև ելքեր է փնտրում տարբեր երկրներում հայկական ապրանքների իրացման նոր հնարավորությունների ձեռքբերման համար։
Այս առումով արդեն ունենք որոշակի դրական տեղաշարժ: Խոսքը գնում է այն մասին, որ բելգիական շուկայում հայկական խմիչքներ է արտահանվում: Ինչպես հիշում ենք այս գործընթացը սկսվել է հայ-բելգիական գործարար համաժողովի արդյունքում։
Ճիշտ է, ամեն ինչ դեռ առջևում է, բայց կարելի է փաստել, որ տարվա մեկնարկը խոստումնալից է:

 

 

Տնտեսական անկյուն