Կոնյակը հանդիսանում է ՀՀ գլխավոր «այցեքարտ»-երից մեկը: Վերջինիս համային ու որակային հատկությունները բարձր գնահատականների են արժանացել աշխարհահռչակ մրցանակաբաշխությունների ու էքսպոների ժամանակ:
Օրերս ՀՀ ԱՎԾ-ն հրապարակել է 2016թ․-ի հունվարին Հայաստանում արտադրված կոնյակի ծավալների ցուցանիշները, ըստ որոնց հիշյալ ժամանակահատվածում կոնյակի արտադրությունը կազմել է 637.0 հազար լիտր, ինչը 2015թ․-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 4.4%-ով։
Վերը նշված ցուցանիշները հավաստում են այն մասին, որ 2016-ի մեկնարկը ավելի բարենպաստ է և կարելի է սպասել տարեվերջյան բարձր ցուցանիշների ու կյանքի որակի բարելավման:
Նարեկ Սարգսյան