Արթուր Ջանիբեկյանի հոգատարությունը հայկական ծագումով ամերիկացի հանճարեղ գրողի ժառանգության նկատմամբ մշակութային և մշակութաբանական վիթխարի նշանակություն ունի: Համամարդկային արժեքներով առաջնորդվող Վիլյամ Սարոյանի ժառանգությունը փոշիացումից փրկելը այդ արժեքներին նվիրվածության առհավատչյան է: Իսկ անմահ գրողի առանձնատանը հիմնվելիք տուն-թանգարանը հավելյալ կամուրջ կարող է դառնալ հայ-ամերիկյան մշակութային ընդհանրությունների զարգացման համար: Աստված օրհնի Արթուր Ջանիբեկյանի բարի և նվիրական նախաձեռնությունը:
Կից նյութն՝ այստեղ: