Ադրբեջանական իշխանությունները,չնայած նավթադոլլարների կտրուկ նվազմանն այս տարի ևս շարունակեցին "Խոջալուի ցեղասպանությունը" գովազդային գործընթացը...Գործին միացել էին բոլորը՝հավաքարարից մինչև Իլհամ Ալիևը...Իր հայատյացությամբ հայտնի Լեյլան կինո էր նկարել,ծախու մի ուկրաինացի օդաչուի էին հրավիրել՝հայերի վայրագություններից բարբաջելու,ցուցահանդեսներ էին կազմակերպել, օրատ երկրներում գտնվող Ադրբեջանի դեսպանատներում "մենք մերոնցով" կարգի քննարկումներ էին անցկացվել և այլն...Սակայն ամենակարևորն ազերիական "երեք մանեթանոց" լացն էր և հիստերիան,որի արդյունքում Բաքուն հույս ուներ,որ օտարերկրյա մի քանի քաղաք կամ գյուղ կճանաչեին Խոջալուի "ցեղասպանությունը"...

 


Սակայն զարմանլին այն է,որ "Խոջալուի ցեղասպանությունը" մինչև հիմա չի ճանաչել Ադրբեջանի ավագ եղբայր Թուրքիան...Մի երկիր,որը համարվում է այդ ցեղասպանության իրականացման սցենարի հեղինակը,մի երկիր,որն Ադրբեջանի հետ համատեղ ամեն անկյունում բղավում է Խոջալուի մասին...Զարմանալի էր,բայց փաստ.Թուրքիան մինչև հիմա չի ճանաչել այդ ֆարսը,որն անվանվում է "Խոջալուի ցեղասպանություն"..Թուրքիայի իշխանություններն այսօր նոր,բավական ցածր մակարդակով հիշել են այս մասին...Թուրքական "Milliyet"-ը հաղորդում է,որ Թուրքիայի նախագահի խորհրդական Յալչին Թոփչուն հայտարարել է,որ Թուրքիայի օրենսդիր մարմինը պետք է ճանաչի Խոջալուի դեպքերը որպես ցեղասպանություն...

 


"Խոջալուն օրվա հարց է...Խոջալուի դեպքերը պետք է օրենսդիր մարմնի կողմից ճանաչվի որպես ցեղասպանություն...Միջազգային հանրությունը ձև է անում և չի նկատում Խոջալուում տեղի ունեցած ցեղասպանությունը",-ասել է Թոփչուն..."Մոռացության" մատնված "Խոջալուի ցեղասպանության" փաստից դժգոհող Էրդողանի խորհրդականը մոռանում է,որ հենց իրենք՝թուրքերը մինչև հիմա այդ բեմադրությունը չեն ճանաչել որպես ցեղասպանություն...Էլ ու՜ր մնաց միջազգային հարությունը...

 


Ի դեպ,շատ հետաքրքիր դեպքեր են տեղի ունեցել Ադրբեջանում այն ժամանակ,երբ պաշտոնական Բաքուն ջանքեր չի խնայում հայերին ներկայացնել որպես ցեղասպանածին ժողովրդի...Փետրվարի 27-ի առավոտյան լեզգինաբնակ Գաբալայի շրջանի Քեթուքլու գյուղի 25 բնակիչներ ժամանելով Ակնայի (Աղդամի) շրջանի Արցախի և Ադրբեջանի սահմանագոտի՝սպիտակ դրոշները պարզած փորձել են խախտել սահմանը և անցնել Արցախ...Հայերի կողմից "ցեղասպանության" ենթարկված ադրբեջանցին հնարավորություն չունենալով պայքարել սեփական երկրում անօրինականությունների և ապօրինությունների դեմ գերադասում է հայտնվել հայերի մոտ,քան ապրել Իլհամ Ալիևի կողմից ղեկավարվող երկրում..."Թշնամի և օկուպանտ" հայը շատ ադրբեջանցիների համար ավելի նախընտրելի է,քան Ի.Ալիևը և նրա կողմից հովանավորվող տեղական ֆեոդալները...Իսկ այս զավեշտալի դեպքերի հետ մեկտեղ Բաքվում շարունակվում է "Խոջալու-փարթին" տեղացի և օտարերկրյա բոմոնդի ներկայացուցիչների մասնակցությամբ...Անվճար խավիար և շամպայն են հյուրասիրում...

 

Գագիկ Համբարյան