1.Երբեք ուշ չէ լռելը,եթե գիտես,որ ստում ես:
2.Սիրահարը սիրունատես աղջկա ստվերն է:
3.Ոչ մի բան այնպես չի հաշտեցնում վտանգի հետ,որքան ժամանակը կամ տարածությունը,որը մեզ բաժանում է այդ վտանգից:
4.Կռվի մի բռնվեք թշնամու հետ,եթե նա ձեզանից ուժեղ է:
5.Ամեն մի տխմար ու ստոր մարդու միշտ ուրախացնում է մտերիմների անհաջողություններն ու դժբախտությունները:
6.Ճանապարհը կիսով չափ կարճ է թվում,երբ շատախոսում ես որևէ մեկի հետ:
7.ՈՒրախության մեջ միշտ էլ կան վշտի սաղմեր:
8.Ատելությունը միշտ էլ հույս է փայփայում՝ երազելով մի օր վրիժառության մասին:
9.Հասկանալի է,թե երազանքի պահին սիրահարվածի երևակայությունը ուր կարող է տանել:
10.Բարեկամի խորհուրդը միշտ օգտակար է:
11.Սիրահարված մարդու համար 6 օր սպասելը,ինչպես հայտնի է,հավասարազոր է 6 դարի:
12.Մարդիկ հազվադեպ են մտածում այն ամենի պաշտպանության մասին,ինչ իրենց կարծիքով անհնարին է խլել իրենցից:
13.Երբ մանր գիշատիչների ոհմակը հարձակվում է մեծ գազանի վրա,բավական է,որ վերջինս մազերը փշաքաղի ու մռնչա և գազանիկները կսարսռան:
14.Երբ մարդու ոտքերի տակ հողը երերում է,նա պատրաստ է ձեռք գցել անգամ ծղոտին:
15.Լավը այն հարվածն է,որիզ զոհը ցած է տապալվում,չհասցնելով անգամ ձայն-ծպտուն հանել:
16.Եթե մարդ չի կարողանում փնտրել,ապա ուրիշին էլ պետք է կշտամբի չգտնելու համար:
17.Սիրո համար անհրաժեշտ է մթություն՝ ավելի պայծառ շողալու համար:
18.ՈՒժեղ մարդիկ որոնք կարողանում են տիրապետել իրենց,լիակատար հուսահատության մեջ են ընկնում,երբ նրանց առաջ ծառանում է որևէ անհաղթահարելի ու իրեղեն մի արգելք:
19.Սերը երկնային մի պարգև է և վեր է երկրային բոլոր բարիքներից:
20.Աստծու կամքն է թե ում կպատժի,և ում ներում կշնորհի:
Սիրարփի Մարգարյան