ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգից Վելվետ կատուն ամենածերն է աշարհում, նա 26 տարեկան է: Վելվետն ապրում է Օրեգոնի նահանգի գյուղական վայրում՝ Պորտլենդից մոտավորապես 16 կիլոմետր հարավ-արևելք ընկած շրջանում, և իր օրվա մեծ մասն անցկացնում է փողոցում: Բացի մկներից՝ կատվի սիրելի սնունդը չեդեր տեսակի պանիրն է։
Վելվետի տիրուհին՝ Էշլի Ռիդ Օկուրան, ընդամենը 7 տարեկան էր, երբ նրա մոտ հայտնվեց այս գեղեցիկ կատուն:
Մինչև Վելվետը, աշխարհի ամենածեր կատուն համարվում էր Մեծ Բրիտանիայում բնակվող Պոպպին, որը սատկել է 2014թ.՝ 24 տարեկան և 4 ամսական հասակում։ Ամենաերկարակյաց կատուն համարվում է Կրիմ Պաֆը ամերիկյան Թեքսաս նահանգից, նա ապրել է 38 տարի:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենածեր կատվի՝ Վելվետի լուսանկարները: