Հայագիտության չլուծված հարցերից մեկը Գլաձորի համալսարանի տեղի անորոշությունն է։ Այն Վայոց ձոր գավառում էր, Աղբերց վանքում (աղբյուրների վանք), որը միայն տեղի ձեռագրերում է հիշատակվում։ Ցայժմ տեղորոշման մասին եղած բոլոր ենթադրությունները մերժվել են, քանի որ փաստական հիմքեր չեն գտնվել։
1335 թ. մի հիշատակարանում ասվում է՝ «բարձրադիտակ մենաստանս Գլաձոր»։ Վանքը եղել է բարձրադիր և աղբյուրներով առատ տեղում։ Վերջերս հայտնբերվել է այդպիսի մի հնավայր (լուսանկարում այդտեղից բացվող տեսարանն է)։ Ուսումնասիրությունները շարունակվում են...

Կարեն Մաթևոսյան