Մեր ազգին կանխամտածված և հատուկ ծրագրված մասնատեցին դարձրին թափառական բաժանիր և տիրիր սկզբունքով: Հեռու չի այն օրը, որ կլինի նույն հակառակը ամբողջ ազգով նորից կհամախմբվենք և տուն կվերադառնանք, այս անգամ հաստատ, երբեք ու երբևիցե ոչ մի չար ուժեր չեն կարող բաժանել:
Սև դավեր հյուսողները մի բան չեն հաշվարկել, որ հայերին ինչքան էլ մասնատես, միևնույն է նրանք ուշ թե շուտ նորից համախմբվում են: Հայի տեսակը միակն է աշխարհում, որին կարող են ցեղասպան անել, իր երկրից արմատախիլ անել, դարձնել թափառական, բայց անողները այդպես էլ չհասկացան, որ հայերի գենը մեկն է և այն արյան կանչով նորից բոլորին իր շուրջն է հավաքում:
Իսկ որն է մեր ազգի գլխավոր զենքը, որ այդպես էլ անհավատ ազգերին նաև սխալմամբ քրիստոնեություն ընդունած ռուսներին չի հաջողվում մեր ժողովրդին հիմնովին բնաջնջել, դա մեր սրբոց սուրբ կրոնն է, որ մեզ բոլորիս դարձրել է մի անառիկ ամրոց, որին կարել է մասնավոր քանդել փլուզել վտարել, բայց դա իր ժամանակն ունի նորից մենք գալիս ու իրար գտնելով դառնում ենք նույն ամրոցը: Ողբամ քեզ աշխարհ, որ այդպես էլ չհասկացաք, որ հայերն են այս աշխարհի աղն ու համը:
Երբ աշխարհից հայի տեսակը կվերանա, այն ժամ աշխարհը կվերանա: Կվերանան հզորներն էլ ինչպես Հռոմն ու Ասորեստանը, ինչպես շատ շատերը, բայց մենք ի ցանկությունս Աստծո լինելով նրա ազգը միշտ էլ կլինենք:
Հրանտ Ավետիսյան