Իսկ գլխավորը, գլխավորը, գլխավորը Դուք եք, Դուք: Դուք՝ Ձեր ինքնաոչնչացման բնազդի հետ: Մի՞թե Դուք կարող եք տանը նստել: Եթե բոլորը մնային, Դուք միայնակ կգնայիք: Որովհետև Դուք անբասիր եք: Որովհետև Դուք չեք հանդուրժի, որ սպանեն ուրիշներին: Որովհետև Դուք առյուծ եք, որը առյուծի բաժինն է տալիս: Կյանքը մնացած բոլորին՝ նապաստակներին ու աղվեսներին: Որովհետև Դուք անձնուրաց եք և ինքնապաշտպանված նողկանքով: Որովհետև «ես»-ը Ձեզ համար կարևոր չէ, որովհետև ես այդ բոլորը առաջին պահից եմ իմացել: Եթե Աստված այդ հրաշքը կատարի՝ կենդանի թողնի Ձեզ, ես շան պես կգամ Ձեր ետևից...

 

 

Հովիկ Չարխչյան