Բազմիցս խոսվել է այն մասին, որ տնտեսության ոլորտները զարգացնելու և դիվերսիֆիկացնելու համար անհրաժեշտ է բավարար պայմաններ ստեղծել գործող և նորաստեղծ ընկերությունների համար: Այս պայմաների ստեղծման միջոցներից մեկը պետական աջակցությունն է: Այսպիսի աջակցություն կառավարությունը տրամադրել է «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-­ին՝ դրա կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կտրամադրի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրելով:

 


«ՎԿՍ Արմենիա»­ն 2007 թվականից գործունեություն է ծավալում Հայաստանում և աշխատում է տոլինգային եղանակով՝ արտասահմանյան մի շարք ընկերությունների պատվերների հիման վրա՝ կարի ծառայություններ իրականացնելով մատակարարի կողմից տրամադրված հումքով և սարքավորումներով:
Ակներև է, որ այս արտոնության տրամադրումը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

 

 

Հայկ Համբարձումյան