ՀՀ բարեփոխված Սահմանադրության 25-րդ հոդվածի համաձայն' յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք:
Իմ խորին համոզմամբ' հոգեկան անձեռնմխելիության իրավունքը ներառում է նաև անբարենպաստ տեսարաններից ու տեղեկատվությունից պաշտպանված լինելու' մարդու հնարավորությունը:

 

Մեր հոգեկան անձեռնմխելիության իրավունքը բոլոր հնարավոր միջոցներով ամեն օր խախտում են հիստերիկ ու փնթի "դերասանները", անտաղանդ "աստղերը", սրբապիղծ, անամոթ ու ամբարտավան "քաղաքական գործիչները" (այլ կերպ չես կարող անվանել կարիքավորի հացը լափած' սրբի կերպարանք ընդունած, աթոռակռվի ելած փողկապավոր, ոջլոտ շառլատաններին)...
Իսկ ժողովուրդը, չգիտես' ինչու և չգիտես' մինչև երբ, համբերում է...

 

Գևորգ Պետրոսյան