Հայաստանում կրկին ակտիվանցել են յուվենալ օրենսդրության փոփոխության լոբբիստները։ Եթե ինչ որ մեկը չգիտի ինչ է դա, ապա պարզ ասած՝ երեխաների իրավունքների ու պաշտպանության վերաբերյալ օրենքներ, բայց էդ իրա ֆորմալ գործառույթն ա, իսկ իրականում, յուվենալկայի միակ ու հիմնական գործառույթը հետխորհրդային տարածքում՝ երեխաներին արտահանման ենթակա ռեսուրս դարձնելն է ու պատահական չէ, որ ԵՄ-ի համար առաջնային կարևորություն ունեցող հարցերից մեկը հենց սա է։
Էլի պարզեցված ու ժողովրդական լեզվով, փորձեմ ներկայացնել, թե ինչ է սա, ինչի համար է սա ու ինի է բերելու սա։ Բանն այն է, որ ինչպես գիտեք, Եվրոպայում բնակչությունն ինտենսիվորեն ծերանում է՝ ցածր ծնելիության պատճառով, ինի արդյունքում, որդեգրման ենթակա երեխաների պահանջարկն այնտեղ ավանդապես կայուն բարձր է։ Սակայն հատկապես վերջին 15-20 տարիների ընթացքում ի հայտ եկավ նոր ֆենոմեն՝ ի դեմս միասեռական ամուսնությունների, որն էլ ավելի խթանեց այդ պահանջարկը, քանի որ այսպիսի զույգերը ապրիորի չեն կարող ունենալ իրենց երեխաները։

 


Սկզբում Եվրոպան այդ ահագնացող պահանջարկը փակում էր սեփական մարդկային ռեսուրսներով, իսկ քանի որ էն զիբիլը, որը մեր վզին են հիմա ուզում փաթաթել, առաջինը հենց իրենց վար են փորձել, արդյունքում մի քանի տարում բոխվեցին մի իրավիճակի, որը խիստ մտահոգիչ էր։ Օրինակ՝ Ֆրանսսիայում մոտ 10 տարում սոցիալապես խոցելի խմբերի ընտանիքներից օտարվել էր շուրջ 2 միլիոն երեխա, որոնց մեծ մասին հետագայում որդեգրել էին այլ ընտանիքներ ու այդ թվում նաև՝ միաասեռական․․․ Սակայն տարիներ անց անցկացված մոնիտորինգը ցույց էր տվել, որ օտարման դեպքերի առնվազն կեսում, օտարման որոշումներն արդարացված չեն եղել ու երեխաներին անտեղի են պոկել իրենց հարազատ ընտանիքներից։ Բնականաբար, նման տենդենցի պահպանման դեպքում, Ֆրանսիայում ու այլ եվրոպական երկրներում կարող էր իսկական բունտ առաջանալ։ Դրա համար էլ ԵՄ-ն հայացքը հարեց Արևելյան Եվրոպայի երկրներին ու մասնավորապես՝ հետխորհրդային այն երկրներին, որտեղի բնակչությունը եվրոպեոիդ է։

 


Հիմա Հայաստանի հեռնակարների մասին պատմեմ, եթե մեր պանծալի չինովնիկությունն ու գրանտակերները անցկացնեն նոր յուվենալ օրենսդրություն․
1․ Անհամեմատ ավելի կհեշտանա երեխաներին ընտանիքներից օտարելն ու մանկատներ հանձնելը
2․ անհամեմատ ավելի կբարդանա խոցելի խմբերի ներկայացուցիչ ծնողների համար՝ իրենց ծնողական իրավունքները պաշտպանելն ու վերականգնելը
3․ Անհամեմատ ավելի մեծ տարածում կսատանա արտասահմանցիների կողմից հայ երեխաներին որդեգրելու պրոցեդուրան, թեև մերոնց կոռումպացվածությունն իմանալով՝ եմ կարծում, որ այն դույնզ ին ավելի թափանցիկ դառնա։

 


Արդյունքում, օրենքի ուժի մեջ մտնելուց արդեն մի քանի տարի անց, օրինակ՝ «Կիսաբաց լուսամուտներ»-ում հյուրընկալվող ընտանիքներում երեխաներ չեն թողնի՝ կխլեն ծնողներից։ Եթե դա էլ բավականացնի, կանցնեն ավելի ապահով պայմաններում ապրող ընտանիքներին՝ ինտենսիվորեն օգտագոործելով ընտանեկան բռնության պատրվակը, իսկ քանի որ Հայաստանում ոչ նորածին երեխա որդեգրելու ավանդույթ կարելի է ասել որ չկա, գուշակեք առաջին անգամից, թե որտեղ են հայտնվելու այդ երեխաները․․․
Հ․Գ․ Էս Արտեմ Սարգսյանն էլ,մ ոնց որ փոքր ժամանակ երազած լինի բոքսի տանձիկ լինել․ ինքան հարամ բան կա՝ թեմայի մեջ ա (Հայրիկյանի օգնություն, Պարտադիր Կուտակային և այլն)․․․

 

Կոնստանտին Տեր-Նակալյան