Գուրջիևն ասում էր. «Ոչ բոլոր մարդիկ հոգի ունեն»:
Նիցշեն նշում էր, որ մարդու ոգին անցնում է երեք փուլ՝ ուխտի, առյուծի և երեխայի:
Որոշ հետազոտողներ ցույց են տալիս, որ, ըստ Նիցշեի, հոգին (կամ ոգին) որպես այդպիսին առաջանում է առյուծի մակարդակում միայն, ուխտն ընդամենը կրող է և նախաձեռնող չէ, ուխտը հորիզոնական է ապրում, առյուծը՝ ուղղահայաց:

 


Ուխտի փուլում մարդիկ միայն հավաքում և կուտակում են այն, ինչ տալիս է հասարակությունը:
Բայց մարդու զարգացումը չի սահմանափակվում այդ փուլով՝ հասարակության կողմից տրվածով, այլ շարունակվում է արդեն անհատական մակարդակում՝ առյուծի փուլում: Բայց առյուծն էլ հոգնում է, հիմնականում միայնակ լինելուց, անկայունությունից, երբեմն նաև՝ անիմաստությունից: Եվ դառնում է երեխա:
Ուխտն ապրում է անցյալով, առյուծն՝ ապագայով, երեխան՝ ներկայով:
Մարդկանց մեծ մասն, ըստ Նիցշեի, մնում է ուխտի փուլում, չի հաղթահարում անցյալի կարծրատիպերը և վարքի նորմերը, գնում է եկեղեցի կամ բուհ առանց հասկանալու, որովհետև «այդպես է պետք»: Ուտերը չեն սիրում առյուծներին, որովհետև վերջիններս նախաձեռնող են, ոչ ստանդարտ, առաջադիմական, հեղափոխական, նրանց մեջ շատ են գրողները, պոետները, ըմբոստները:

 


Եվ շատ քիչ մարդ է հասնում երեխայի փուլին: Նրանք, որպես կանոն, նկատելի չեն հասարակության մեջ, որովհետև ապրում են իրենք իրենց համար, վայելելով արևը, խաղը, թռչնի ծլվլոցը... Երեխայի փուլ անցած փոքրաթիվ մարդիկ իմաստուն են, ադեկվատ և պատասխանատու:

 

Մովսես Դեմիրճյան