Ուսումնասիրելով ԱՎԾ-ի կողմից հրապարակված հունվար ամսվա տնտեսական ցուցանիշները' պարզ է դառնում, որ արձանագրված տնտեսական ակտիվությունը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
Տարին սկսվել է 5,5 %-անոց ակտիվությամբ, իսկ մեր տնտեսության մի շարք ճյուղերում արձանագրվել է աճի միտում:


Մասնավորապես,արդյունաբերական ոլորտում արձանագրվել է
15.7 տոկոս աճ, ինչը դրամական առումով կազմում է 94 միլիարդ 430.4 մլն դրամ։ Աճ է արձանագրվել նաև ծառայությունների ոլորտում, որտեղ ցուցանիշը հնարավոր է եղել հասցնել 5.1 տոկոսի: 5.2 տոկոսով աճել է նաև էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը:

 


Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, ապա աճը այստեղ կազմել է 5.6 տոկոս: Հաշվի առնելով համաշխարհային տնտեսական մի շարք գործոններ' այս ցուցանիշը առավել քան կարևոր է:

 

 

 

Նարեկ Սարգսյան