Լսելով և տեսնելով Արթուր Բաղդասարյանի ելույթը, իմ մոտ կարծիք ձևավորվեց, որ վերջինս տիրապետում է հիպնոսի, այսինքն նա ուղղակի իր ելույթով փորձում էր չթույլատրվող «մոգությամբ» հիպնոսի ենթարկել իր լսարանին։ Այդպիսի տակտիկական հնարքներից են օգտվում նաև կրոնական աղանդավորական կառույցների պարագլուխները։ Հասկանալի է, որ իրեն ընդդիմադիր հռչակած «Հայկական Վերածնունդը» փորձում է այդ կերպ համակիրներ ձեռք բերել, բայց դե մենք չենք մոռացել մուրաբասեր մեր ԱԱԽ անդամ հանդիսացող, կարմիր խնձորի ավանդույթին քաջատեղյակ Բաղդասարյանին։ Ինչևէ, իմ ասածը կփաստեն նաև այն հոգեբանները, ովքեր տիրապետում են հիպնոսի գաղտնիքներին։
Հ. Գ. լսեք ձայնային ելևէջներին, ուշադրություն դարձրեք բառերի վերջին հնչյուններին, որոնք կամաց է արտաբերում։ Դա հիպնոսի մեխանիզմներից մեկն է։ Հետևաբար իմ համար նրա անկեղծությունը սուտ է։
Սևակ Հովհաննիսյան