Պարտադիր չէ լինել պատմաբան կամ զբոսնել պատմության քառուղիներով, որպիսզի հասկանալ թե Արցախ աշխարհը (թե՛ լեռնայինը, թե՛ դաշտայինը) ում հայրենիքն է: Միայն Հայրենիքատերը կարող է իր հայրենիքում բազում եկեղցիներ ու պալատներ շինել, դարերից եկող խաչքարակերտ գերեզմաններ ունենալ, միայն երկրի տերը կարող է իշխանական ու արքունական տոհմ ունենալ:

 

Իսկ այս ամենը տեսնելու ու համոզվելու համար ,ցանկացած օտարերկրացի կարող է մի սիրողական ճանաչողական այց կատարել Արցախ և կհամոզվի, որ Արցախում իսկապես հիմա իսկական տերերն են ապրում ու արարում: Արցախ աշխարհը չի կարող այլևս լինել առևտրի առարկա գերտերությունների համար, քանի որ Արցախի տերերը վերջապես ձերբազատվել են ստրուկի, ենթարկվողի ու հալածվողի հոգեբանությունից:

 

Արցախի տերերից մարտի դաշտում անգամ փախչում են կովկասյան ռազմասեր այնպիսի մարտիկներ, ինչպիսիք են չեչեներն ու դագերը: Նրանք՝ լինելով Արցախում, հասկացան, որ Արցախի տերերի հետ կռիվ տալը ինքնաոչնչացման նման մի բան է: Արցախն այլևս չի լինի օտարահպատակ, միգուցե Արցախին լինեն հպատակ, ցանկանան ապրել Արցախի հովանու ներքո... Արցախի տարոսը լինի Նախիջևանին, Էրգրին, Կիլիկիային ու Ջավախքին...

 


Կիլիկիա Հայաստան