Որքան էլ տարօրինակ հնչի, բայց։ Կրթական համակարգում ծախսելով մեծ գումարներ և հասնելով որևէ բարձունքի, ոչ ոք չի ցանկանում իր դժվարությամբ ձեռք բերած գիտելիքները անվճար տալ այն մարդկանց, ովքեր չունեն դրա անձամբ ձեռք բերելու նյութական հնարավորությունը։ Վճարովի ինստիտուտները իրենց առջև խնդիր չեն դնում անվճար տարածել իրենց կուտակած գիտելիքների այն անհրաժեշտ նվազագույնը, որը նույնիսկ էգոիստական տեսակետից իրենց էլ է հետագայում օգնելու առաջընթաց և զարգացում գրանցելու։

 

Ցանկացած պրագմատիկ, ով ունակ է հաշվարկելու իր հետագա զարգացման հնարավորությունը, պետք է գիտակցի, որ, որքան իրենից հետև եղած մարդիկ արագ զարգանան և հզորանան, դա առաջին հերթին հենց իրեն նորովի կխթանի մրցակցության իմպուլսներ ստանալու։

 

Եթե նույնիսկ չկա մարդասիրությունից առաջացած դրդապատճառ, ապա պրագմատիզմը իր մեջ ևս պարունակում է առողջ բանականության տարրեր։ Ցավոք սրտի, ոչ մի համալսարան, կամ հասարակական կառույց իր ծրագրերի մեջ չի ընդգրկում նախանձից, պճնամոլությունից, գոռոզությունից, հպարտությունից, եսապաշտությունից ձերբազատվելու դասընթացներ։ Մարդու ինքնակատարելագործման հիմնական նպատակներից մեկը պետք է լինի շոգեքարշ հանդիսանալը…

 

Արթուր Ալեքսանյան