Չնայած նրան, որ շատ երկրներում որպես «առաջնային» սոցիալական ցանց չի դիտարկվում թվիթերը, այնուամենայնիվ շատ մարդիկ համոզված են, որ այն բավականին հարմար ու կարևոր գործիք է: Մի շարք քաղաքական գործիչներ, չնայած ֆեյսբուքում կամ այլ սոց կայքում գրանցված լինելու հանգամանքին, մեծ կարևորություն են տալիս հենց այս հարթակին և շատ ժամանակ էլ, իրենց քաղաքական հայտարարությունները կամ սուր կարծիքները հնչեցնում են հենց այս տիրույթում: Որպես օրինակ՝ Բարաք Օբաման, Դեվիդ Քեմերոնը և այլն:

 


Ինչ խոսք, վերոնշյալ գործիչները ակտիվություն են ցուցաբերում և ունեն բավականին շատ հետևորդներ, սակայն 2016-ի հունվար ամսվա տվյալներով թվիթերում հետևորդների թվով առաջատարը Քեթի Փերին է (թվիթերում՝ @katyperry)՝ մոտավորապես 80 միլիոն հետևորդ: Նրան հաջորդում է երգիչ Ջասթին Բիբերը (@justinbieber) ՝72.8 միլիոն հետևորդով
Երրորդ հորիզոնականում է Թեյլոր Սվիֆթը (@taylorswift13), ով ունի շուրջ 68.5 միլիոն հետևորդ
Չորրորդ հորիզոնական՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա (@barackobama): Օբաման Թեյլորին զիջում է մոտավորապես մեկ միլիոն հետևորդով՝ շուրջ 67.8 միլիոն:
Հինգերորդ հորիզոնականում ՝ Յութուբի թվիթերյան էջը (@YouTube) ' 57.9 միլիոն հետևորդ:
Կարծես քաղաքական գործիչները հետևորդների առումով միայնակ են թողել Բարաք Օբամային: Ինչպես տեսնում ենք թվիթերում «ամենամեծ լսարանը» շոու բիզնեսինն է:

 


Անցնենք առաջ: Շոու բիզնեսը, այսպես ասած, գլխավորում է այլ ցուցանիշային աղյուկաներ ևս: Որպես օրինակ ռեթվիթված գրառումների ցուցանիշը: Թվիթերում նախորդ տարվա տվյալներով ամենաշատ ռեթվիթված պոստը One direction խմբի անդամ Հարրի Սթայլսի մարտի 25-ին կատարած գրառումն է եղել, որն ունեցել է 780 հազար ռեթվիթ: Գրառումը հետևյալն է. «All the love as always. H»: Այն արվել է խմբի անդամներից մեկի հեռանալու առիթով: Բնականաբար սա պայմանավորված է նրանով, որ խումբն ունի միլիոնավոր երկրպագուներ: Տրամաբանական էր, որ ներսում տեղի ունեցած «ցնցումները» կարող էին հուզել երկրպագուներին այն չափ, որ մեկ հրաժեշտի խոսքն ունենար այսքան ռեթվիթ:

 


Բացի ռեթվիթներից, հավանումների մեկնաբանությունների, հեշթեգերի ցուցանիշներից կա մի հետաքրքիր ցուցանիշ ևս: Ինչպես գիտենք օգտատերերն իրենց գրառումներում շատ հաճախ նշում են այս կամ այն մարդուն: Այլ կերպ ասած կան մարդիկ, որոնց մասին «բավականին շատ են խոսում» թվիթերում:
ԱՄՆ նախագահի թեկնածուները պարզվում է չափազանց հետաքրքիր են թվիթերի օգտատերերի համար: Սրա վառ ապացույցն այն է, որ գրառումներում ամենաշատ նշված/հիշատակված մարդկանց ցանկի առաջին երկու հորիզոնականները զբաղեցնում են ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփը և Հիլարի Քլինթոնը: Ավելի կոնկրետ՝ 2015 թվականին Դոնալդ Թրամփին հիշատակել են 43 միլիոն գրառման մեջ, իսկ Հիլարի Քլինթոնին՝ 31.5 միլիոն:

 


Անկեղծ ասած ուրախ կլինեի, որ օրերից մի օր էլ Հայաստանում թվիթերի մշակույթը զարգացում ապրեր, բայց ինչպես ասում են մեր՝ հայերիս միտքը չի կարող սահմանափակվել կամ տեղավորվել 140 սիմվոլներում:

 

 

Ռուբեն Խաչատրյան