ՀՀ-ում պտուղ բանջարեղենի արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող ցանկացած կազմակերպություն արժանի է առանձնակի ուշադրության: Մրգի վերամշակման տարատեսակներից է մրգային օղու թորումը: Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում որոշում է կայացվել հանել խաղողի օղու արտադրության տուրքը, որը կազմում է տարեկան 15 մլն դրամ:
Հիշյալ տուրքը խանգարում է ոչ մեծ արտադրողներին, որի հետևանքով էլ Հայաստանում խաղողի օղի գրեթե չի արտադրվում, որից էլ տուժում էին նաև խաղողագործները: Անցյալ տարի մենք ականատես եղանք մի իրավիճակի, երբ սույն պրոդուկտի արտադրության համար անհրաժեշտ հումքը աննախադեպ մեծ ծավալներ էր գրանցել, որի հետևանքով էլ շուկայում տեղի ունեցավ լճացում և գնանկում:
Հարկ է նշել նաև, որ դեսերտային և թունդ գինիները, որոնք պահանջում են բացառապես խաղողի օղու հավելում, պատրաստվում են ցորենից, ինչ արգելվում է ԵՄ-ի եւ Ռուսաստանի օրենսդրությամբ, հետևաբար դա խոչընդոտում է արտահանմանը:
Խաղողի այսպիսի վերամշակման խթանման համար տուրքը նվազեցվել է՝ տարեկան 15 մլն դրամից հասցնելով 50 հազար դրամի:
Տիգրան Հարությունյան