ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՄ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԵՆ, ՔԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
...Եթե եզրափակիչը հաղթի Լաուրա Տիգրանյանը, ապա մենք աշխարհին կներկայանանք նոր ֆորմատով....: Հարգելի ընթերցող՝ նույնիսկ, եթե դուք սկսեք հիմա ծիծաղել իմ ստորև հնչեցրածի վրա, ես այնումենայնիվ պետք է հնչեցնեմ՝ Հայաստանի ձայնի այս ընտրությունները իմ համար ավելի նշանակալի են, քան քաղաքապետի ընտրությունները: Փորձեմ բացատրել, թե, ինչու: Եվ այսպես սիրված շոուն՝ Հայաստանի ձայնը մոտենում է իր ավարտին, մնացել են հաշված օրեր, երբ երկիրը կընտրի իր Հայաստանի ձայնին: Այս պռոյեկտի հնչեղությունը այնքան մեծ է ամբողջ աշխարհում, որ մեզ համար պետք է առաջնային լինի, թե, ով և ինչպես է ներկայացնելու Հայաստանը միլիարդավոր մարդկանց: Այս շոուի հաղթողին հնարավորություն է ստեղծվում միջազգային արենայում դառնալ մեգաստղ, իսկ մենք գիտենք, թե, ինչ օգուտներ են բերում Հայստանին մեր մեգաստղերը՝օրինակ Շառլը, Սերժ Թանգյան, Շեռ...: Հիմա շատերը այս տողերը կարդալուց կասեն լավ մի քիչ շատ չես կարևորություն տալիս այս պռոյեկտին, բայց նրանք թող հիշեն, որ համաշխարհային հայտնությունը գալիս է միայն այսպիսի ճանապարհներով:
Հիմա փորձեմ բացատրել, թե, ինչու իմ այս ակնարկատիպի հոդվածը սկսեցի, եթե ,՛՛ եզրափակիչը հաղթի Լաուրան, ապա մենք աշխարհին կներկայանանք նոր ֆորմատով: Բանը նրանում է, որ Արտոյի թիմի այս տաղանդաշատ երգչուհին ունի մի ոճ, որը այսօր Հայաստանում չունեն նույնիսկ պրոֆեսիոնալ երգիչները: Նա կարողանում է չափազանց համեստ ֆորմատի մեջ տեղադրել որակ: Մենք բոլորս քաջ տեղյակ ենք, որ շոույում աչքի ընկնելու համար պետք են ՛՛ սպեց. Էֆֆեկտներ , էքստրավագանտ՛՛ կատարում, սակայն այս փոքրիկ երևույթը ապացույցում է, որ առանց այդ էֆֆեկտների հայուհուն հարիր կերպարով կարելի է հաջողության հասնել: Նայեք նույնիսկ բեմի վրա իր ուրախությունը արտահայտելուց նա իրեն պահում է դիվանագետին բնորոշ կեցվածքով՝ զուսպ և արժանապատիվ: Այն, որ այս շոույում հիմա մնացել են տաղանդավոր շնորհալի երիտասարդ կատարողներ դա անմեկնաբանելի է, նրանցից ամեն մեկը հրաշալի է, բայց ինձ համար Լաուրայի կերպարը առաջնային է: