Երազումս մի մաքի մոտս եկավ հարցմունքի.
-Աստված պահի քո բալին, ո՞նց էր համը իմ ձագի...
Հ. Թումանյան
Թումանյանական քառյակը՝ ռուսական ,,մեկնաբանությամբ,,.
ՌԴ Պետերբուրգ քաղաքի 27-ամյա բնակչուհիներից մեկին տեղափոխել են հարկադիր բուժման,ով սպանել էր ընկերուհուն, ապա մասնատելով նրան՝ կերել մարմնի որոշ մասերը:
Հետաքրքիրն այն է, որ դատարանն աղջկան անմեղսունակ է ճանաչել: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «մարդակերը» տառապում է պարանոյիկ շիզոֆրենիա հիվանդությամբ:
Դեպքը տեղի է ունեցել 2011 թվականին: Ի դեպ, աղջիկը ոստիկաններին խոստովանել է, որ ընկերուհուն սպանել է նախանձի պատճառով, իսկ նրա միսն այնքան էլ չի հավանել: