90-ականներին կյանքը շատ ավելի դաժան էր, բայց բաներ կային, որ հազար անգամ ավելի որակով էին. էստրադան էսքան վատ վիճակում չէր, հիշենք թեկուզ <<Արձագանք>> ստուդիան, աստղեր, լուսիններ, գիսաստղեր ու եսիմ ինչեր չկային, որոնց արևային փառքը տարած կլներ, չկային նաև էս կրիմինալ ու պրիմիտիվ սյուժեով ստեղծված անհասկանալի սերիալներն ու ավելի անհասկանալի գեղարվեստական անիմաստ ֆիլմերը՝ անկիրթ դերասաններով:

 


Էս համատարած պրիմիտիվացումը վերջին տարիներին բնորոշ երևույթ է, երբ ավելի ու ավելի հաճախ է առաջ գալիս միտքը, թե սա հատուկ տարվող քաղաքականություն է, ուրիշ կերպ հնարավոր չէ բացատրել էս գիստաստղերի առկայությունը եթերում, որոնց այնքան պարզունակորեն թվում է, թե իրենք լուրջ աստղեր են՝ երկնակամարում շողացող !!!

 

Վանե Ազատյան